Միջազգային լրահոսի կենտրոնում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին է:
Այս առիթով ուզում եմ հիշեցնել պատմական դարձած մի դրվագ (https://www.facebook.com/share/p/1GTXKXMZg2/?mibextid=wwXIfr), որն այժմեականությունը չկորցրեց նաև հետագայում:
Սարկոզին էր, որ 2010 թ. Ելիսեյան պալատում նախագահ Սարգսյանին առաջարկում էր միակողմանի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, խոստանալով, որ դրա դիմաց Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, իսկ Սարգսյանը կստանա խաղաղության նոբելյան մրցանակ: Սագսյանը մերժեց, ու վստահաբար հենց այդ պատճառով էլ հետագայում մերժվեց. ցավալիորեն հայ ժողովրդի ձեռքով:
Սարկոզին, չեմ մոռանա, այդ հանդիպման ավարտին ասաց. «Աշխարհում երեք ժողովուրդ կա, որ ինձ սիրում են՝ ֆրանսիացիները, հայերն ու հրեաները»:
Հայերի մասով, իհարկե, հաճոյախոսություն էր, ֆրանսիացիաների սերը, պարզվեց, անցողիկ էր:
Մնում է պարզվի, թե սիրու՞մ են արդյոք իրենց Սարկոզիին հրեաները, ու ի՞նչ գին կվճարի արվածի դիմաց Սարկոզիին բանտարկած Մակրոնը:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ